419.96
4.23
389.72
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Մելլաթ բանկի» գանձապահի վրա էլեկտրաշոկերով հարձակված իրանցին կալանավորվել է. ՔԿ

17:04
28 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:16-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին, ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ Բանկ» ՍՊ ընկերության մասնաշենք:

Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Իրանի քաղաքացին իր մոտ գտնվող տոպրակից դուրս է բերել նախապես վերցված, որպես զենք օգտագործվող էլեկտրաշոկերը և ընկերության գանձապահի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, գործածել այն՝ պահանջելով գումար:

Загружается новость ... "Лево"

Այնուհետև հարվածել է ընկերության սրահում տեղադրված հաճախորդների համար նախատեսված աթոռներին, որից հետո վնասազերծվել է բանկի անվտանգությունն ապահովող ոստիկանների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին:

2018 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Իրանի քաղաքացին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (ավազակությունը) ձերբակալվել է:

2018 թվականի նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Մելլաթ Բանկ» ՍՊ ընկերության գանձապահը ճանաչվել է տուժող:

Նախաքննությունը շարունակվում է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Ապրիլի 2024
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
10:49
03 Ապրիլի 2024
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով բախվել է Opel–ին և վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
21:15
02 Ապրիլի 2024
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ հայհոյել ու ծեծել են իրար
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ ծեծել են իրար, նրանց բերման են ենթարկել
16:07
02 Ապրիլի 2024
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը
14:43
02 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 39–ամյա վարորդը հոսպիտալացվել է
Խոշոր ավտովթար Երևանում․ 39–ամյա վարորդը հոսպիտալացվել է
12:05
02 Ապրիլի 2024
88 բջջային հեռախոս են փորձել ապօրինի ներկրել Հայաստան
88 բջջային հեռախոս են փորձել ապօրինի ներկրել Հայաստան ու բռնվել են
16:07
01 Ապրիլի 2024
36-ամյա վարորդը խոստովանել է, որ ճանապարհին նետել է մեքենայում գտնվող մարտական նռնակը՝ իր պայթուցիչով
36-ամյա վարորդը խոստովանել է, որ ճանապարհին նետել է մեքենայում գտնվող մարտական նռնակը՝ իր պայթուցիչով
14:14
01 Ապրիլի 2024
UAZ–ը կողաշրջվել է․ մոտ 100լ․ դիզվառելիք է թափվել
UAZ–ը կողաշրջվել է․ մոտ 100լ․ դիզվառելիք է թափվել
10:13
01 Ապրիլի 2024
Opel–ը բախվել է մեքենային, այնուհետև տան պատին․ 48–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել (ՖՈՏՈ)
Opel–ը բախվել է մեքենային, այնուհետև տան պատին․ 48–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել․ ՖՈՏՈ
14:12
29 Մարտի 2024
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը․ վերջինս 6 օր անց մահացել է
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը