ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մեքսիկայում հզոր
երկրաշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը, հայտնում է մեքսիկական մամուլը։
Մեխիկոյից ոչ հեռու գտնվող հրաբխի հետևանքով ծուխ է առաջացել։ Ավելի վաղ այն ակտիվ է եղել օգոստոսի 22–ին, երբ ծխի արտանետման ալիքը հասել է 4 կմ–ի, գրում է
Ինտերֆաքսը։
Ներկա պահին մեքսիկացի սեյսմոլոգները ստեղցված իրավիճակը գնահատում են որպես առավել վտանգավոր։
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն։ Մեխիկոյի փողոցներ է դուրս բերվել երեք հազար զինվորական։
Ինչպես հայտնում է
ՏԱՍՍ–ը, վկայակոչելով Reuters–ին, Մեքսիկայի հարավում երեքշաբթի գրանցված 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևոնքով տուժել է առնվազն 224 մարդ։–0–