ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտակերտում 28–ամյա անասնապահը դուրս է եկել անասուններին փնտրելու և չի վերադարձել։
Ինչպես հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը, մարտի 15-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ 1966թ. ծնված Ա.Ս-ն դիմել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ մարտի 13-ին ժամը 03:00-ի սահմաններում իր անասնապահ՝ նույն գյուղի բնակիչ 1990թ. ծնված Ներսես Ավագյանը իրեն պատկանող անասնաֆերմայից դուրս է եկել անասուններին փնտրելու և այլևս չի վերադարձել:–0–