ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքում 36–ամյա հայ գործարար է սպանվել։
Ինչպես հաղորդում է verstov.info–ն, ձեռներեց Կամո Հարությունյանին սպանել են շենքի մուտքի մոտ։ Հնչել է ավելի քան 10 կրակոց։
Загружается новость ... "Лево"
Verstov.info-ի աղբյուրի խոսքով, 36–ամյա գործարարը 6 հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, երկուսը` որովայնի։
Նախնական տվյալներով, Հարությունյանը մահից առաջ վիճել է իրեն սպանած անձի հետ, ով սպանությունից հետո հեռացել է դեպքի վայրից։
Հայտնի է, որ 36–ամյա գործարարը զբաղվում էր շինարարական բիզնեսով։ Մագնիտոգորսկի հայկական համայնքի ղեկավար Թելման Միրզոյանի խոսքով, Հարությունյանը որևէ առանցքային պաշտոն չի զբաղեցրել Մագնիտոգորսկի հայկական համայնքում։
Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105–րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։–0–