486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Լոռու մարզում ՃՏՊ–ի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
10:56
22 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, դեկտեմբերի 21–ին ժամը 23:30-ի սահմաններում Mercedes Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ձորամուտ-Տաշիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, դեպի Տաշիր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշի, այնուհետև գլխիվայր շրջվել ու մոտ 250 մետր առաջ ընթացել ու կողաշրջվել:

Կայքի հաղորդմամբ` վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող 28-ամյա Սպարտակ Գալստյանը, ով պայմանագրային զինծառայող է, և 15-ամյա Սեյրան Պողոսյանը տեղում մահացել են:

«Մահացածներն ավտոմեքենայից դուրս են շպրտվել և նրանց դիերը ճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերել են քաղաքացիները», – նշում է կայքը։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: –0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
20 Հունվարի 2017
Երկրաշարժ Վրաստանում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
17:50
20 Հունվարի 2017
Սպանության կասկածանքով բերման ենթարկված 44–ամյա տղամարդը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը
Սպանության կասկածանքով բերման ենթարկված Կոտայքի բնակիչը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը։
17:14
20 Հունվարի 2017
Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով. մեկի վիճակը ծանր է
Արմավիրի մարզի Ակնալիճ և Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով:
10:53
20 Հունվարի 2017
Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լերմոնտովո գյուղում
Նախօրեի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
20:35
19 Հունվարի 2017
Երևանում բախվել են Renault և LADA Priora մեքենաները. կան վիրավորներ
Հինգշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

20:20
19 Հունվարի 2017
Թեհրանի շենքերից մեկի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան:
11:29
19 Հունվարի 2017
Արտառոց միջադեպ Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ. ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
20:43
18 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկում այսօր դի է հայտնաբերվել։
18:27
18 Հունվարի 2017
Նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից կատարված բռնաբարության փորձի մասին
Հայտնի են նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից 18–ամյա հիվանդի բռնաբարության փորձի մասին։
17:09
18 Հունվարի 2017
Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան
Նախօրեին Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:  
10:48
18 Հունվարի 2017
Տղամարդը, հավանաբար, ցած է նետվել բարձրահարկ շենքից Երևանում
Չորեքշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: