530.62
7.19
475.87
+30
Եղանակը Երևանում
Հայ

Լոռիում ամբաստանյալը կես լիտրանոց շշով հարվածել է մեղադրող դատախազի որովայնին

16:54
10 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Կամո Խառատյանը դատական նիստի ժամանակ հեղուկով լցված 0,5 լիտր տարողությամբ շշով հարվածել է գործով մեղադրող դատախազ Մովսես Մովսիսյանի որովայնին, գրում է pastinfo–ն։

Հոկտեմբերի 05-ին, երբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում ընթացել է Կամո Խառատյանի գործով հերթական դատական նիստը, վերջինս նիստը նախագահող դատավորի, դատավարության մասնակիցների և այլ քաղաքացիների ներկայությամբ, հեղուկով լցված 0,5 լիտր տարողությամբ շշով շեշտակի հարվածել է մեղադրողի որովայնին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Մեղադրանքի համաձայն՝ Խառատյանն այդ ընթացքում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ:

Կամո Խառատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով ( նախնական քննություն վարելու կամ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողությունները):

Այս գործով նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ի մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) քննվող քրեական գործով նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:15
15 Օգոստոսի 2019
Հայ ընտանիքը վթարի է ենթարկվել Վրաստանում. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Վրաստանում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով հայեր են տուժել:
17:29
15 Օգոստոսի 2019
Կինը փորձում է նետվել Կիևյան կամրջից. նրա հետ զրուցում է ԱԻՆ աշխատակիցը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ (ՖՈՏՈ)
Այս րոպեներին քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել։
16:52
15 Օգոստոսի 2019
Երևանում կին-գրպանահատը ոսկյա իրերով դրամապանակ է գողացել (ՎԻԴԵՈ)
Կինը բերման է ենթարկվել իր տան մոտից:
16:15
15 Օգոստոսի 2019
64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել ավտոտնակի տանիքում
Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել հինգշաբթի Կոտայքի մարզում:
14:51
15 Օգոստոսի 2019
Մահափորձ Լոռիում. հանցագործությունն ավարտին չի հասցվել
Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ է կատարվել:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
13:02
15 Օգոստոսի 2019
Մոսկվայից մեկնած ուղևորատար օդանավը պատրաստվում է վթարային վայրէջքի
Մոսկվայից մեկնած ուղևորատար օդանավը պատրաստվում է վթարային վայրէջքի:
11:42
15 Օգոստոսի 2019
Հաղթանակ թաղամասում մեքենան փակվել է, 1 տարեկան երեխան մնացել է ներսում
Ահազանգ ԱԻն–ում. Հաղթանակ թաղամասում մեքենան փակվել է, 1 տարեկան երեխան մնացել է ներսում։
10:59
15 Օգոստոսի 2019
«Ուրալյան ավիաուղիների» օդանավի շարժիչներն այրվել են. այն վթարային վայէջք է կատարել եգիպտացորենի դաշտի վրա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ուրալյան ավիաուղիների» օդանավի շարժիչներն այրվել են. այն վթարային վայէջք է կատարել եգիպտացորենի դաշտի վրա:
10:31
15 Օգոստոսի 2019
400 հատ հավ է գողացել ու բռնվել` պատճառելով 600.000 դրամի վնաս (ՎԻԴԵՈ)
400 հատ հավ է գողացել ու բռնվել` պատճառելով 600.000 դրամի վնաս:
19:43
14 Օգոստոսի 2019
39-ամյա Սուրեն Գելոյանը ծեծել է հրաձգարանի աշխատակցուհուն Անապայում (ՎԻԴԵՈ)
39-ամյա Սուրեն Գելոյանը, որը ծեծել է Անապայում հրաձգարանի ադմինիստրատորին, ձերբակալվել է:
15:56
14 Օգոստոսի 2019
Մատուցողը պատահաբար եռման թեյ է լցրել 3-ամյա աղջկա վրա «Զվարթնոց»-ում
Նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում միջադեպ է կատարվել: