ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է սկսվել մայիսի 6-ին Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, մայիսի 6–ին ժամը 22։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի տներից մեկում բնակվող 17-ամյա Թ. Ա.-ն ահազանգել է ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 04։00-ի սահմաններում իրենց տանը՝ ննջարանում, մոր՝ 45-ամյա Մ. Մ.-ի ծանոթ, Վանաձորի բնակիչ 17-ամյա Ա. Հ-ն իր կամքին հակառակ, սպանության սպառնալիքների տակ, բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Ժամեր անց Ա. Հ.-ն հայտնաբերվել է ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների կողմից և բերման ենթարկվել ոստիկանություն, որտեղ բացատրություններ տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։
Քննիչի որոշմամբ Թ. Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում