539.06
7.43
478.4
+22
Եղանակը Երևանում
Հայ

Կիևյան կամրջի վրա 5 մեքենա է բախվել. տուժածների մեջ երեխա կա

11:14
24 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան Երևանի Կիևյան կամրջի վրա 5 մեքենա է բախվել։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 23-ին ժամը 19:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Загружается новость ... "Лево"

Պարզվել է, որ բախվել են «BMW 318», «Opel Astra G», «Opel Corsa», «ՎԱԶ-2101» (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1996 թ.) և «Toyota Camry» մակնիշերի ավտոմեքենաները:

«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հանելը, «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Մ. Ս.-ն (ծնված 2011 թ.), հոսպիտալացվել է «Արաբկիր» ԲԿ, որտեղից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Բ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:14
15 Հունիսի 2019
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի հեռուստաաշտարակի մոտ
Խոշոր հրդեհ է բռնկվել շաբաթ օրը Սարի թաղում:
14:21
15 Հունիսի 2019
Վրաերթ Երևանում. 2 երեխա հոսպիտալացվել է
Նախօրեին՝ հունիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
12:59
15 Հունիսի 2019
Հրդեհ է բռնկվել Քանաքեռ ՀԷԿ-ում (ՎԻԴԵՈ)
Հրդեհ է բռնկվել Քանաքեռ ՀԷԿ-ում։
20:53
14 Հունիսի 2019
36–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
36–ամյա Արմեն Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած։
17:43
14 Հունիսի 2019
Իրանից Հայաստան եկած երիտասարդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Իրանից Հայաստան եկած երիտասարդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել:
15:53
14 Հունիսի 2019
Ընտանեկան «հաշիվներ». Արցախում 7–ամյա աղջիկը դանակահարել է կրտսեր քրոջը
Արտակարգ պատահար է տեղի ունեցել արցախյան գյուղերից մեկում։
15:52
14 Հունիսի 2019
Քաղաքացին ուրիշի քարտով կատարել է կանխիկացում` պատճառելով 771.000 դրամի վնաս (ՎԻԴԵՈ)
Քաղաքացին ուրիշի քարտով կատարել է կանխիկացում`  պատճառելով 771.000 դրամի վնաս:
15:25
14 Հունիսի 2019
Պատուհաս բակում. տղամարդը փորձել է կրակել առնետին, բայց ինքն իրեն վնասվածք է հասցրել
Նախօրեին տարօրինակ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:40
14 Հունիսի 2019
Երևանում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել միկրոավտոբուսի մասնակցությամբ (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
10:31
14 Հունիսի 2019
Երկրաշարժ է տեղի ունեցել Դիլիջանից ոչ հեռու
Հունիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին երկրաշարժ է գրանցվել Տավուշի մարզում։
23:03
13 Հունիսի 2019
Մատենադարանի մոտակայքում հրդեհ է բռնկվել. մեկ մարդ ստացել է ծանր այրվածքներ (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել հինգշաբթի Երևանում:
17:29
13 Հունիսի 2019
Հետախուզում է հայտարարվել Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող տղամարդու նկատմամբ (ՖՈՏՈ)
Հետախուզում է հայտարարվել Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող տղամարդու նկատմամբ: