ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր գիշերը Խարբերդում հայտնաբերվել է 53–ամյա քաղաքացու դի` կախված վիճակում։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 23-ին, ժամը 00:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդի Ամառանոցային 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է քաղաքացու դի (կախված վիճակում), անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ա. Հ.-ի (1965 թ.) դին իջեցրել են տանիքից:–0–