ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ջերմուկ–Կեչուտ ճանապարհին տեղակայված գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Լիցքավորման ժամանակ պայթել է ԳԱԶԵԼ մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է shamshyan.com–ը։
Загружается новость ...
"Право"
Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Կայքի տեղեկություններով, ԳԱԶԵԼ–ը, որն ամբողջովին վերածվել է մետաղաջարդոնի, պատկանում է Արման Համբարձումյանին: Պայթյունի հետանքով կոտրվել են գազալցակայանի ապակիները:–0–