438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ինդոնեզիայում ուղևորատար Boeing–ի կործանման որոշ մանրամասներ են հայտնի դարձել (ՎԻԴԵՈ)

11:26
29 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ինդոնեզիայում ուղևորատար օդանավի կործանման որոշ մանրամասներ են հայտնի դարձել։

Lion Air ավիաընկերության Boeing 737-800 ուղևորատար օդանավն անհետացել է ռադարների էկրաններից օդ բարձրանալուց 13 րոպե անց։ Նա կատարում էր Ջակարտա–Պանկալպինանգ չվերթը։ Ճշտված տվյալներով, օդանավում եղել է 185 մարդ։

Lenta.ru-ի հաղորդմամբ, Boeing–ի անձնակազմը կործանումից առաջ նշել է, որ ցանկանում է վերադառնալ Ջակարտայի օդանավակայան։ Այս մասին հաղորդում է Սինխուա գործակալությունը` հղում անելով Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Բամբանգ Էրվանին։

Lion Air ավիաընկերությունից նշել են, որ կործանված ինքնաթիռը շահագործվում էր օգոստոսից և պիտանի էր թռիչքներ իրականացնելուն։ Օդանավի երկու օդաչուներն ընդհանուր առմամբ կատարել են 11 հազար ժամ թռիչք։

Ավիաընկերությունը նաև նշել է, որ կործանված օդանավում եղել է 181 մարդ և անձնակազմի 4 անդամ։

Այժմ իրականացվում են որոնողափրկարարական գործողություններ, հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներն ու ուղևորների անձնական իրերը։ Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեի ղեկավարի խոսքով, ինքնաթիռի բեկորները գտնվում են 30–40 մետր խորության վրա, ջրասուզակները պատրաստվում են սուզման–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել