ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի հրդեհ է բռնկվել Երևանի հենց կենտրոնում՝ Հայաստանի ֆինանսների նախարարության շենքում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:
«Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան 1 հասցեում հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների այրվում է ֆինանսների նախարարության շենքի տանիքը մոտ 600-800 քմ մակերեսով: Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-