ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 2018թ.–ին ռուս–չինական սահմանին 79 մարդ է ձերբակալվել, որոնց թվում ՀՀ քաղաքացի կա, հայտնում է «РИА Биробиджан»-ը` հղում անելով շրջկենտրոնի ղեկավարությանը:
Հրեական ինքնավար մարզի Օկտյաբրսկի շրջանում ՌԴ պետական սահմանը հատելու փորձ կատարած 79 ձերբակալվածների թվում Ռուսաստանի, Չինաստանի և Հայաստանի քաղաքացիներ են:
Միաժամանակ նշվում է, որ սահմանային ռեժիմի պահպանման հետ կապված իրավիճակը բարելավվում է, ինչը վկայում է տեղական իշխանությունների և սահմանապահների համատեղ գործունեության արդյունավետության, ինչպես նաև սահմանախախտների նկատմամբ համապատասխան միջոցների ձեռնարկման մասին: -0-