437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Բրազիլիայի քաղաքացիներով ինքնաթիռի կործանման կապակցությամբ

13:38
30 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը Բրազիլիայի համար այս դժվարին պահին վշտակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Տեմերին, բարեկամ Բրազիլիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն: Սարգսյանի խոսքով, այն փաստը, որ ողբերգական վթարից փրկվածներ կան, արդեն իսկ առաջ նայելու ուժ է պարգևում:

Նախօրեին Կոլումբիայում վթարի է ենթարկվել բոլիվիական LaMia ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվել է 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Ինքնաթիռում 27 բրազիլացի ֆուտբոլիստներ են եղել («Շապեկոենսե» թիմ) և նրանց ուղեկցող լրագրողները: Թիմը ուղևորվում էր Մեդելին, որտեղ դեկտեմբերի 1-ին պետք է տեղի ունենար Հարավամերիկյան գավաթի խաղը «Շապեկոենսեի» և «Աթլետիկո Նասիոնալի» միջև: ԶԼՄ-ների տվյալներով, 13 մարդ փրկվել է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը