ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ–ը որոշ մանրամասներ է ներկայացնում Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի մասին։
Գերատեսչության հաղորդմամբ, հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող Scania մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Ա. Հ.) բախվել է Nissan Tiida մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–