ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ողբերգական դեպք է տեղի ունեցել նախօրեի գիշերը Շիրակի մարզում:
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, Գյումրի քաղաքում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Загружается новость ...
"Право"
Վրաերթի հետևանքով 30-ամյա Նելսիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 23-ամյա Արփինե Մանուկյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ նա նույնպես մահացել է: Աղբյուրի տեղեկացմամբ` վրաերթի ենթարկվածները ամուսիններ են եղել։
Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հատկանիշներով: Գյումրու ոստիկանները Opel -ի վարորդին տեղափոխել են Գյումրու բաժին: -0-