ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը Երևանում արտակարգ վայրէջք է կատարել երևանյան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։
Ինչպես հաղորդում է
ՏԱՍՍ–ը, այս մասին ղազախստանցի լրագրող Երբոլ Կաիրովը գրել է Twitter–ում։
Կիրակի Երևանում Ղազախստանի հավաքականը 2։0 հաշվով
պարտվել է Հայաստանի հավաքականին Աշխարհի 2018 թ.–ի առաջնության ընտրական փուլի հանդիպման շրջանակում։
«Ղազախստանի հավաքականի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Երևանում, որտեղից օդ էր բարձրացել», – գրել է Կաիրովը` նշելով, որ պատճառը շասսիների անսարքությունն էր։–0–