535.47
7.6
476.74
+20
Եղանակը Երևանում
Հայ

Գեղարքունիքում բոտուլիզմի ախտանիշներով 4 մարդ է հոսպիտալացվել. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

13:15
02 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված շուշանի թթուն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։

Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Թունավորվածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսներինը` միջին ծանրության։

«Հաշվի առնելով այս հիվանդության ծանր ընթացքը, ինչպես նաև հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է. խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը, գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը, տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը, խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը: Նշված ախտանշաններն ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի և կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ այն բազմանում և արտադրում է թույն: Նման պայմաններ ստեղծվում են հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։ Տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել նշյալ պայմանները:

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:25
16 Հուլիսի 2019
39–ամյա մայրն ու 17–ամյա դուստրն որոնվում են որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում են 39–ամյա մայրն ու նրա 17–ամյա դուստրը։
21:15
16 Հուլիսի 2019
31–ամյա տղամարդը մտել է «Էրեբունի» ԲԿ–ի աշխատակիցների մեկի աշխատասենյակն ու գողացել բջջայինը (ՎԻԴԵՈ)
31–ամյա տղամարդը մտել է «Էրեբունի» ԲԿ–ի աշխատակիցների մեկի աշխատասենյակն ու գողացել բջջայինը` պատճառելով մոտ 400․000 դրամի վնաս:
20:08
16 Հուլիսի 2019
Խափանում է գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված Airbus–ում Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ
Խափանում է գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված Airbus–ում Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ:
17:59
16 Հուլիսի 2019
Ռուս սահմանապահներն Իրանի քաղաքացու կողմից թմրանյութերի ներկրման փորձ են կանխել (ՖՈՏՈ)
Թմրանյութերի ապօրինի ներկրման փորձ է կանխվել։
17:48
16 Հուլիսի 2019
Երևանում հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին գողացել է 10մլն դրամ և 4500 դոլար
Երևանում հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին գողացել է 10մլն դրամ և 4500 դոլար:
16:13
16 Հուլիսի 2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են մարդատար Գազելն ու քարով բարձված ԶԻԼը (ՖՈՏՈ)
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
12:19
16 Հուլիսի 2019
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսներ
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսներ:
10:47
16 Հուլիսի 2019
Արյունալի միջադեպ Աբովյանում. 34–ամյա տղամարդ է սպանվել (ՖՈՏՈ)
Գործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է:
21:49
15 Հուլիսի 2019
Դասական թրաֆիքինգ. աղջկան 8 տարի պահել են գոմում (ՎԻԴԵՈ)
Հայաստանում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են մի աղջկա, ով թրաֆիքինգի զոհ է դարձել Շիրակի մարզի ֆերմաներից մեկում։
13:10
15 Հուլիսի 2019
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է
Ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1992 և 1996թթ.:
10:55
15 Հուլիսի 2019
Ահազանգ ԱԻՆ–ում. 32–ամյա քաղաքացին Արագած լեռան խառնարանի մոտ վնասել է ոտքը
Ահազանգ ԱԻՆ–ում. 32–ամյա քաղաքացին Արագած լեռան խառնարանի մոտ վնասել է ոտքը:
10:12
15 Հուլիսի 2019
4 ջրատար և 67 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն կեսգիշերն անց
4 ջրատար և 67 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն կեսգիշերն անց։