ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արտակարգ միջադեպ է գրանցվել կիրակի լույս երկուշաբթի գիշերը Գառնի գյուղում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մայիսի 22-ին ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ «Ֆիդայինների» գերեզմանատան մոտակայքում, ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Աբովյան-Գառնի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին Opel Corsa մակնիշի 34 ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ.սյանը, կողաշրջվել և բռնկվել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Գ. Գ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Գառնիի առողջության կենտրոն», որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն, այնուհետև դուրս գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:41-ին, մարվել՝ 01:55-ին:
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:–0–