437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ֆրանսիական հեռուստաալիքը հաստատել է А321–ում գրանցված պայթյունի մասին տեղեկությունները

01:22
07 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Կոգալիմավիա» ավիաընկերության А321 ինքնաթիռի սև արկղերից մեկը պայթյունի ձայն է գրանցել, ուրբաթ France 2 ֆրանսիական հեռուստաալիքին է տեղեկացրել ավիավթարի քննության անանուն մասնակիցը։

 «Ինքնաթիռի սև արկղերը թռիչքի ժամանակ պայթյունի հստակ ձայն են գրանցել», – հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով հեռուստաալիքին։

Le Point ֆրանսիական ամսագիրն իր կայքում մեջբերում է փորձագետներից մեկի խոսքերն այն մասին, որ օդանավի ինքնագիրների վերծանումն ավարտված է։

Պուտինը հանձնարարել է դադարեցնել քաղաքացիական ավիահաղորդակցությունը Եգիպտոսի հետ>>

Նրա խոսքով, ինքնագիրներից ստացված տվյալների համաձայն` պայթյունի ձայնից հետո ինքնաթիռում անջատվել է էլեկտրականությունը, ինչի պատճառով տվյալների գրանցումը դադարել է։

Լրագրողների զրուցակիցը պարզաբանել է, որ, նրա կարծիքով, այս դեպքում հիմքեր չկան կարծելու, թե գրանցված պայթյունը տեխնիկական անսարքությունների, մասնավորապես` շարժիչի հետ կապված խնդիրների հետևանք է։

Le Figaro–ն ևս մեջբերում է քննության ընթացքին ծանոթ աղբյուրի խոսքերը։ Նրա հաղորդմամբ` թռիչքի ժամանակ ոչ մի բան չի կանխորոշել աղետը։ «Ամեն ինչ նորմալ է եղել։ Եվ, հանկարծ, ամեն ինչ ավարտվել է», – նշել է նա։

Ուրբաթ «Կոմերսանտ» ռուսական հրատարակությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել է, որ թռիչքի ընթացքում տեղի է ունեցել մի իրադարձություն, ինչից հետո ինքնաթիռի համակարգերի աշխատանքի բոլոր պարամետրերի գրանցումը վայրկենապես ընդհատվել է։

Ռուսաստանի իշխանությունները որոշել են դադարեցնել թռիչքների իրականացումը դեպի Եգիպտոս մինչև չպարզվեն А321 ինքնաթիռի վթարի պատճառները։ Ռուսաստանը նաև որոշել է երկրից տեղափոխել այնտեղ գտնվող բոլոր ռուս զբոսաշրջիկներին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը