ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան սահել է ձորը։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մայիսի 20-ին ժամը 17:45-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երևան 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Գ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորը (մոտ 20 մ)», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերել ուղևորը` 1959 թ. ծնված Կ. Ա.-ին, ով հրաժարվել է բժշկական օգնությունից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և այն դուրս բերել երթևեկելի հատված:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում