ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ միլիարդատեր Դեն Բիլզերյանը, ով համարվում է «Instagram–ի արքան», հրապարակել Լաս Վեգասում գրանցված զանգվածային հրաձգության տեսանյութը։
Առնվազն 20 մարդ զոհվել է և ավելի քան 100 տւուժել Լաս Վեգասում գրանցված հրաձգության հետևանքով։ Ւրավապահ մարմինների աշխատակիցները ոչնչացրել են տղամարդուն, ով կրակ է բացել երաժշտական փառատոնի այցելուների ուղղությամբ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Բիլզերյանը փախչում հրաձգության ժամանակ` փնտրելով անվտանգ վայր։ Նա նաև բղավում է` նշելով, որ տեսավ, թե ինչպես գնդակը դիպավ մի կնոջ գլխին։
Բիլզերյանի խոսքով, միջադեպը նման է խելագարության։
«Պետք է զենք վերցնեմ` այս ամենը կանխելու համար։ Սա խենթություն է, զանգվածային գնդակահարություն։ Նրա մոտ խոշոր տրամաչափի զենք է», – նշել է Բիլզերյանը։
Համացանցում նաև հայտնվել է Gazeta.ru-ի հրապարակած տեսանյութը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ անհայտ անձը կրակ է բացել Mandalay Bay Casino–ի մոտակայքում կազմակերպված համերգի մասնակիցների ուղղությամբ։ Տուժածներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում