ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին գիշերը Արթիկում ինքնասպանության փորձ է կանխվել։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 23-ին, ժամը 23:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի «Էսկադա» կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով կանխել են Ն. Ս.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը:–0–