ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` ապրիլի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:00-ին սահմաններում Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, հրդեհ է բռնկվել 23-ամյա Գևորգ Արեյանին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենայում:
Հրշեջներն ու փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Հրդեհի հետևանքով վարորդ Գ. Արեյանն ու նրա ուղևոր` 23-ամյա Հարություն Բեյբությանը տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ Հ. Բեյբությանի վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գ. Արեյանը` ծանր կայուն:
Հրդեհի պատճառը պարզ կլինի մի քանի փորձաքննությունների արդյունքում։–0–