ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, ժամը 20:00-ի սահմանում «Volkswagen Tiguan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
«Դեպքի վայր ժամանած 26-ամյա Դավիթ Իգիթյանը հայտարարել էր, որ ավտոմեքենան իրենն է և այն ինքն է վարել, սակայն ականատեսները պնդում են, որ դա այդպես չէ», - հաղորդում է կայքը:
Կայքի տեղեկություններով, ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 25 շենքի բնակիչ Հայկ Թումանյանը, ով աշխատում է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ:
Նախնական տեղեկություններով` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում