ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. / Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Երևանի շտապօգնույթյան 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Թումանյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են կնոջ դի:
Загружается новость ...
"Право"
Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ 34-ամյա Մ. Ա-ի մարմնի վրա կան բռնության հետքեր, իսկ մահացածի հարազատները ոստիկաններին և քննիչներին ասում էին, որ նա հանկարծամահ է եղել:
Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դիակի դատաբժշկական՝ պարզելու համար մահվան հանգամանքները:
Աղբյուրի հաղորդմամբ` դեպքի վայրում հավաքված հարևանները նշել են, որ մահացածը բնակվում էր նույն շենքի մեկ այլ բնակարանում, իսկ նշված բնակարան են տեղափոխել դին, որպեսզի ընտանիքի անդամները չտեսնեն նրան: -0-