ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 17-ին օձի հայտնաբերման դեպք է արձանագրվել Արարատում։
Загружается новость ... "Лево"
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ժամը 08:51-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Սարյան փողոցի տներից մեկին մոտակա դիտահորում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք», – նշվում է հաղորդագրության մեջ:-0-