438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

Արարատում բախվել են էլեկտրաքարշն ու բեռնատարը. կա վիրավոր

16:13
09 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 12։40-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատ քաղաքի Բանավան թաղամասում՝ Արարատի ցեմենտի գործարանի հարևանությամբ անցնող երկաթուղային գծանցումում բախվել են Կոտայքի Նոր Արտամետ գյուղի բնակիչ, 29-ամյա Էդվարդ Մարգարյանի վարած «MAN» մակնիշի բեռնատարը և Երևանի բնակիչ, 52-ամյա Գագիկ Եղիազարյանի վարած «ВԼ10-825» համարանիշի էլեկտրաքարշը։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, բախման հետևանքով «MAN» մակնիշի ավտոմեքենայի կցորդը, որում բարձված է եղել մոտ 30 տոննա ցեմենտ, պոկվել և ընկել է գնացքի գծերի վրա, իսկ «MAN»-ի առջևի մասն էլ պոկվել և հայտնվել է գծերի հարևանությամբ՝ լճակի մեջ։

Վթարի հետևանքով «MAN»-ի վարորդը տեղի բնակիչների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արարատի հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ՃՈ հետաքննիչները, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքի հաղորդմամբ, այս պահին սպասում են, որպեսզի վթարի վայր ժամանեն հատուկ մասնագետները, որպեսզի երկաթգծի վրայից հեռացվի 30 տոննա ցեմենտը, ինչից հետո նշված հատվածում երթևեկությունը կվերականգվի։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
18 Մարտի 2024
Հինգ երիտասարդ ջրատար խողովակներ են գողացել ու տեղափոխել բեռնատարով՝ պատճառելով 8մլն դրամի վնաս
Հինգ երիտասարդ ջրատար խողովակներ են գողացել ու տեղափոխել բեռնատարով
15:56
18 Մարտի 2024
Երևանում 36–ամյա երիտասարդը հարվածել է 26–ամյա ընկերուհուն․ վերջինս էլ դանակահարել է նրան
Երևանում 26–ամյա աղջիկը դանակահարել է 36–ամյա ընկերոջը
14:53
18 Մարտի 2024
Պայթեցված նռնակ, կրակված բազմաթիվ պարկուճներ․ ի՞նչ է գիշերը տեղի ունեցեկ Ֆուչիկի փողոցում (ՖՈՏՈ)
Պայթեցված նռնակ, կրակված բազմաթիվ պարկուճներ․ ի՞նչ է գիշերը տեղի ունեցեկ Ֆուչիկի փողոցում․ ՖՈՏՈ
12:58
18 Մարտի 2024
Երևանում ավտոբուսի 50–ամյա վարորդն ու 34–ամյա ուղևորուհին վիճել են, հարվածել միմյանց․ երկուսն էլ ձերբակալվել են
Երևանում ավտոբուսի 50–ամյա վարորդն ու 34–ամյա ուղևորուհին վիճել են, հարվածել միմյանց
10:15
18 Մարտի 2024
Պայթյուն մեքենայում․ տուժածն այրվածքներով հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)
Փրկարարները գազալցակայանի տարածքից 7 գազի բալոն տեղափոխել են անվտանգ տարածք. ՖՈՏՈ
15:48
15 Մարտի 2024
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
13:23
15 Մարտի 2024
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ  Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
10:27
15 Մարտի 2024
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում