428.41
4.27
396.05
+4
Եղանակը Երևանում
Հայ

Խոշոր չափերի գումար է հափշտակվել կուբացիներից` Հայաստանից ԱՄՆ նրանց մեկնումը կազմակերպելու համար

17:29
10 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով կուբացիներից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությունը։

Ինչպես հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը, Երևանում գտնվող Կուբայի քաղաքացի Գոմեսսը 2016 թվականին գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին առ այն, որ իր ընտանիքի անդամների՝ ընդհանուր առմամբ 6 հոգու ՝ ԱՄՆ-ում մշտական բնակության հարցը կազմակերպելու նպատակով իրենից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն մեկնումը չեն կազմակերպել և ոչ էլ գումարն են վերադարձրել։

Կուբայի քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով նախաքննությունը 2017 թվականի փետրվարից իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում, բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Կուբայում բնակվելու ընթացքում ոմն Բարբարա խոստացել է Գոմեսսին Հայաստանում կազմակերպել վերջինիս ընտանիքի անդամների և հարազատների, ընդհանուր առմամբ 6 հոգու, մեկնումը ԱՄՆ՝ մշտական բնակության համար։

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նշված 6 անձինք Հավանա-Մոսկվա-Երևան չվերթով ժամանել են Հայաստան։ Այստեղ նրանց հետ հանդիպել են Կուբայի երկու այլ քաղաքացի և ԱՄՆ մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով վերցրել առանձնապես խոշոր չափերի գումար. նախնական տվյալներով՝ 36.300 ԱՄՆ դոլար և 2.000 եվրո», - նշվում է հաղորդագրության մեջ։

Քննությամբ պարզվել է ոմն Բարբարայի ինքնությունը, բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կուբայի հանրապետության քաղաքացի Բարբարային մարտի 4-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ մյուս անձանց հայտնաբերելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ, ըստ քննության տվյալների, Բարբարայի և նրա գործընկերների գործողություններից տուժել են Երևանում գտնվող Կուբայի՝ նաև այլ քաղաքացիներ։

«Խնդրում ենք տուժած անձանց դիմել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն (հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Մամիկոնյանց 46/5) կամ զանգահարել 011 880-089, 011 880- 007 հեռախոսահամարներով», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել
13:22
25 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար․ Mitsubishi–ն հարվածել է ZIL–ին, 34–ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)
34–ամյա վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈ
10:51
25 Մարտի 2024
Սպառնացել են նռնակով պայթեցնել ոստիկանության շենքը. նոր մանրամասներ զինված հարձակումից (ՎԻԴԵՈ)
Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած զինված հարձակումից․ ՎԻԴԵՈ
22:38
24 Մարտի 2024
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
19:37
24 Մարտի 2024
Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել ոստիկանության բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած երրորդ անձը
Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել  ոստիկանության բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած երրորդ անձը
18:38
24 Մարտի 2024
Երեք քաղաքացի նռնակով ներխուժել են Երևանի ոստիկանության բաժին (ՎԻԴԵՈ)
Քաղաքացիները գործադրել են նռնակը․ ՎԻԴԵՈ
23:46
22 Մարտի 2024
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ, ավելի քան 100–ը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ,  ավելի քան 100–ը վիրավոր է․ ՎԻԴԵՈ
22:55
22 Մարտի 2024
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (ՎԻԴԵՈ)
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր․ կադրեր դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
15:34
22 Մարտի 2024
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
11:10
22 Մարտի 2024
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
20:56
21 Մարտի 2024
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՖՈՏՈ)
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՖՈՏՈ
19:48
21 Մարտի 2024
Զինված հարձակում Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է
Զինված հարձակում Երևանում․ տուժածը գլխի վնասվածք է ստացել