478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ հետախուզությունը հայտարարում է Եգիպտոսում ռուսական А321 ինքնաթիռում ռումբի հնարավոր պայթյունի մասին
11:20
05 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Սինայում վթարված «Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության А321 ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, ռումբ է պայթել, որն ինքնաթիռ են տեղափոխել ահաբեկիչները, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով CNN ամերիկյան հեռուստաընկերությանը: 

 «Կա որոշակի ենթադրություն, որ գործարկվել է պայթուցիկ սարք, որը դրված է եղել ինքնաթիռի բեռնախցիկում կամ որևէ այլ տեղ», – հեռուստաընկերությունը մեջբերում է անանուն աղբյուրի խոսքերը։

CNN–ը նշում է, որ խոսքըԱՄՆ–ի հետախուզական միության պաշտոնական և վերջնական եզրակացության մասին չէ։

Հեռուստաընկերության աղբյուրի խոսքով` ամերիկյան հատուկ ծառայությունները տեղեկատվություն չեն ունեցել այն մասին, որ ահաբեկիչները պատրաստվում են պայթեցնել ինքնաթիռը, սակայն, նրա խոսքով, «Սինայում լրացուցիչ ակտիվություն է գրանցվել, որը գրավել է ԱՄՆ–ի ուշադրությունը»։ Աղբյուրը չի նշում, թե կոնկրետ ինչ ակտիվության մասին է խոսքը։

Ավելի վաղ «Ալ–Մասրի ալ–Յում» տեղեկատվական պորտալը, հղում անելով ինքնաթիռի կործանման քննությամբ զբաղվող քննչական կոմիտեի դատական աղբյուրներին, տեղեկացրել է, որ դեռևս չկան հիմքեր, որոնք մատնանշում են, որ այս ողբերգական միջադեպի պատճառը ահաբեկչությունն է։ «Ուղևորների մարմիններից և ինքնաթիռի բեկորներից վերցված նմուշների զննման արդյունքում կորոշվի նրանց վրա պայթուցիկ նյութերի առկայությունը», – նշել են «Ալ–Մասրի ալ–Յում» պորտալի աղբյուրները:

Բացի այդ, ռուս և եգիպտացի փորձագետները երեքշաբթի ինքնաթիռի ուղևորների մարմինների նախնական զննման արդյունքում չեն հայտնաբերել պայթուցիկ նյութերի հետքեր։

«Նախնական զննման ընթացքում զոհվածների մարմինների վրա չեն հայտնաբերվել պայթուցիկ նյութերի հետքեր», – ՏԱՍՍ–ին հայտարարել են Դատաբժշկական փորձաքննության կենտրոնից։

Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանումը

Շարմ էլ Շեյխ–Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերությանը պատկանող A321 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Եգիպտոսի Էլ–Հասնա բնակավայրում։ Զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 217 ուղևորներն ու անձնակազմի յոթ անդամները։ Ուղևորների մեծ մասը ռուսներ էին։ Ինքնաթիռում են եղել նաև Ուկրաինայի չորս քաղաքացիներ և Բելառուսի մեկ քաղաքացի։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:39
27 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Կապանում. 2 մարդ տեղում մահացել է
Այսօր առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կապանում։
13:27
26 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 12 մարդ հոսպիտալացվել է
Այսօր առավոտյան խոշոր ավտովթար Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին։
13:01
26 Հուլիսի 2017
Քաջարանում փեսան հրկիզել է աներոջ մեքենան (ՎԻԴԵՈ)
Քաջարանում փեսան հրկիզել է աներոջ մեքենան:
12:17
26 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին. ոստիկանություն
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
11:14
26 Հուլիսի 2017
Պիթոն տեսակի օձ` Երևանի Մարգարյան փողոցում
Պիթոն տեսակի օձ է հայտնաբերվել Երևանի Մարգարյանի փողոցի շենքերից մեկի բակում։
17:34
25 Հուլիսի 2017
Սևանում դուստրը փորձել է խեղդել մորը
47–ամյա դուստրը փորձել է խեղդել 81–ամյա մորը։
16:43
25 Հուլիսի 2017
Վանաձորում երեք անհայտ անձ աղջկա են բռնաբարել
Վարաձորում երեք անհայտ անձ աղջիկ են առևանգել, ինչից հետո բռնաբարել են նրան։
12:18
25 Հուլիսի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Գյումրու բենզալցակայանում
Երեքշաբթի առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:34
25 Հուլիսի 2017
«Գոյության կռիվ» Վերնիսաժում. կանայք ծեծել են իրար (ՎԻԴԵՈ)
Երեքշաբթի առավոտյան «Վերնիսաժում» առևտրային կետի համար ծեծկռտուք է տեղի ունեցել։
10:34
25 Հուլիսի 2017
Wolksvagen Golf-ում հրդեհ է բռնկվել. մեքենան վերածվել է մոխրակույտի
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
19:29
24 Հուլիսի 2017
Մասիս–Նուբարաշեն ճանապարհին մեքենա է կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
14:56
24 Հուլիսի 2017
Մեծամորում հանցավոր մեծ խումբ է վնասազերծվել (ՎԻԴԵՈ)
Օրեր առաջ Մեծամորում 9 հոգանոց հանցավոր խումբ է վնասազերծվել։