+16
Եղանակը Երևանում
Հայ

ԱԻՆ-ը հրապարակել է «Մալաթիա մոլ»-ում բռնկված խոշոր հրդեհի մարման կադրերը (ՎԻԴԵՈ)

00:18
25 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ-ը կադրեր է հրապարակել «Մալաթիա մոլ»-ում բռնկված խոշոր հրդեհի մարման վայրից:

Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: 

Ինչպես հայտնել «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի բարդությունը 2 «Բիս»-ից բարձրացվել է 3 «Բիս»:

Կրակը տարածվել է 8 արտադրամասերում, որոնցից յուրաքանչյուրի մակերեսը կազմում է մոտ 800 քմ, այրվում է առևտրի կենտրոնի ընդհանուր 7 հա տարածքի մոտ կեսը: Այս պահին տեղում շարունակում է աշխատել ԱԻՆ 22 մարտական հաշվարկ, մոբիլիզացվել են բոլոր հրշեջ ստորաբաժանումները, սակայն, ինչպես նշեցին ԱԻՆ ներկայացուցիչները, անհրաժեշտություն չկա ավելացնել ստորաբաժանումներ մարզերից:

Չկա նաև հարակից տարածքներից տարհանման անհրաժեշտություն: 

Ինչպես հայտնում է գործակալության թղթակիցը, ԱԻՆ ներկայացուցիչները հերքեցին պայթյունավտանգ նյութերի առկայությունը, սակայն հրավտանգ նյութերի մեծ քանակության պատճառով հրդեհի տեղայնացումը դժվարանում է: 

Առողջապահության նախարարության տվյալներով, Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մինչ այս պահը տուժել է 10 քաղաքացի։ 

«Նրանցից 8-ը գտնվել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցում։ Բոլորը դուրս են գրվել»,- հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, սկսել է գործել 2016 թվականին: Կենտրոնը պատկանում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, ում պատկանում է նաև Yerevan City սուպերմարկետների ցանցը: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:13
14 Սեպտեմբերի 2019
Կրկին երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանում
Այսօր երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանում
14:29
14 Սեպտեմբերի 2019
Նոր Նորքում երիտասարդ տղամարդը ձողից կախված է հայտնաբերվել խաղադաշտում
Նոր Նորքում արտակարգ դեպք է պատահել:
11:37
14 Սեպտեմբերի 2019
Երևանում թռչնաբուծական ֆաբրիկայի առաքիչը սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր էր ներարկել ու բռնվել (ՎԻԴԵՈ)
Երևանում թռչնաբուծական ֆաբրիկայի առաքիչը սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր էր ներարկել ու բռնվել:
21:15
13 Սեպտեմբերի 2019
220 դոլարի վնաս. երիտասարդները Վրաստանի Թելեթի գյուղից ավտոքարշակով Վանաձոր են տեղափոխել անսարք Opel–ն ու չեն վճարել գումարը
220 դոլարի վնաս. երիտասարդները Վրաստանի Թելեթի գյուղից ավտոքարշակով Վանաձոր են տեղափոխել անսարք Opel–ն ու չեն վճարել գումարը:
18:39
13 Սեպտեմբերի 2019
19–ամյա երիտասարդը Նիվա–ով մխրճվել է Ավանի բնակելի տներից մեկի մեջ. կա վիրավոր
19–ամյա երիտասարդը Նիվա–ով մխրճվել է Ավանի բնակելի տներից մեկի մեջ. կա վիրավոր:
17:17
13 Սեպտեմբերի 2019
32–ամյա տղամարդն արագաչափ է գողացել Դավիթ Բեկի փողոցից, սակայն 1 օր անց հայտնաբերվել է (ՎԻԴԵՈ)
32–ամյա տղամարդն արագաչափ է գողացել Դավիթ Բեկի փողոցից, սակայն 1 օր անց հայտնաբերվել է:
14:23
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տղամարդը դաժանորեն ծեծել է 70–ամյա մորը
Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա երիտասարդին:
14:17
12 Սեպտեմբերի 2019
Բացառիկ տեսանյութ Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ. Արմավիրում Mercedes–ը մեծ արագությամբ բախվում է ՎԱԶ 2106–ին։
11:51
12 Սեպտեմբերի 2019
Հայտնի են դարձել նախօրեին Գյումրիում ռուս զինվորականի մահվան պատճառն ու հանգամանքները. ԶԼՄ
Հայտնի են դարձել նախօրեին Գյումրիում ռուս զինվորականի մահվան պատճառն ու հանգամանքները:
20:29
11 Սեպտեմբերի 2019
Երևանյան բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. 23–ամյա բնակչուհին անցել է պատշգամբից պատշգամբ
Երևանի վարչական շրջաններից մեկի շենքում չորեքշաբթի հրդեհ է բռնկվել։
15:49
11 Սեպտեմբերի 2019
Պատահար որսի ժամանակ. Գետաշենում 48–ամյա տղամարդը քիչ էր մնում սպաներ դաշտում աշխատող 65–ամյա կնոջը
Պատահար որսի ժամանակ. Գետաշենում 48–ամյա տղամարդը քիչ էր մնում սպաներ դաշտում աշխատող 65–ամյա կնոջը:  
14:20
11 Սեպտեմբերի 2019
27–ամյա երիտասարդն ու 21–ամյա կինը վնասվածքներ են ստացել Երևանում Zipline–ից օգտվելիս
27–ամյա երիտասարդն ու 21–ամյա կինը վնասվածքներ են ստացել Երևանում Zipline–ից օգտվելիս։