482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արտգործնախարարությունը ստուգում է Փարիզի ահաբեկչություններից հետո անհետ կորած հայուհու մասին տեղեկությունը
12:20
16 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտգործնախարարությունը ստուգում է փարիզցի 17–ամյա հայուհու մասին տեղեկությունը, ով անհետ կորել է ուրբաթ երեկոյան գրանցված ահաբեկչություններից հետո, երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

ԶԼՄ–ների տվյալներով, չորս օր է` փնտրում են 17–ամյա փարիզաբնակ Լոլա Ուզունյանին, սակայն ապարդյուն։ Ոստիկանությունն առաջարկել է Ուզունյանների ընտանիքին սպասել մինչև երկուշաբթի, երբ վերջնական կճշտվեն ահաբեկչությունների հետևանքով տուժածների ցուցակները։

Լոլա Ուզունյանը նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել է «Բատակլան» համերգասրահում կազմակերպված Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել են «Բատակլան» համերգասրահը, պատանդ վերցրել  սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ է սպանվել ահաբեկչության ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ: Լոլա Ուզունյանի հայրը խառնաշփոթի ժամանակ կորցրել է աղջկան, մեկ օր հետո հայրը տուն է հասել, իսկ Լոլայից մինչև հիմա տեղեկություններ չկան:  Լոլա Ուզունյանի ընկերները ևս տեղեկություն չունեն աղջկա գտնվելու վայրի մասին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:59
07 Դեկտեմբերի 2016
Մարդկանց մի խումբ ավտովթարի է ենթարկվել որսի գնալիս. կա 1 զոհ, 3 վիրավոր
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:33
07 Դեկտեմբերի 2016
Ողբերգական ավտովթարի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Թումանյանի այգում. կա 1 զոհ և 1 վիրավոր
Չորեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:10
06 Դեկտեմբերի 2016
Տանզանիայում ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տանզանիայում 19-ամյա ֆուտբոլիստ Իսմաիլ Մրիշոն հանդիպման ժամանակ մահացել է:
17:10
06 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել մանրամասներ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում արձակված կրակոցների վերաբերյալ
Դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները:
16:18
06 Դեկտեմբերի 2016
Հազվագյուտ տեսակի այծյամի ապօրինի որսի երկրորդ դեպքն է գրանցվել Հայաստանում
Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ:
14:58
06 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 5 վիրավոր
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
11:53
06 Դեկտեմբերի 2016
«Honda»–ն Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Նախօրեի երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

20:41
05 Դեկտեմբերի 2016
Որսագողերն այծյամ են ապօրինի որսացել «Դիլիջան» ազգային պարկում
Որսագողության դեպք է արձանագրվել Հայաստանում։
18:58
05 Դեկտեմբերի 2016
Ալերգիկը մահացել է շտապօգնության բժիշկների անփութության հետևանքով Հայաստանում
Նոյեմբերի 3–ին մահվան դեպք է գրանցվել Ջերմուկում։
17:53
05 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ են հնչել երևանյան դպրոցներից մեկի բակում
Երկուշաբթի` դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
16:56
05 Դեկտեմբերի 2016
Վանաձորում այրված տնակի բնակիչները ժամանակավորապես վերաբնակեցվել են
Վանաձորի բնակելի շինությունում բռնկված հրդեհից հետո Մ. Ս.-ի և Ռ. Կ.-ի ընտանիքները (5 քաղաքացի) ժամանկավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում։
16:38
05 Դեկտեմբերի 2016
Վանաձորում բռնկված խոշոր հրդեհի ժամանակ տանից հասցրել են դուրս բերել 7 օրական երեխային (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երկուշաբթի խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձորի «ՈՒԿՐՇԻՆ» ավանում: