ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում 27–ամյա Վիկտորիա Կապրիյանը խարդախների զոհ է դարձել, ովքեր նրան «նշանակել են» ընկերության գլխավոր տնօրեն և նրա անունով վարկ վերցրել, հաղորդում է
life.ru–ն` հղում անելով Mash telegram–ալիքին։
Աղբյուրի հաղորդմամբ, այս ամենի մասին աղջիկն իմացել է դատական կատարածուներից։
Загружается новость ... "Лево"
«Նա դատական կատարածուներից է իմացել նաև 355 մլն ռուբլու պարտքի մասին (մոտ 6 մլն դոլար)։ Պարզվում է, որ անհայտ անձինք նշել են, որ Վիկտորիան «Սպեցտորգսնաբի» տնօրենն է, իսկ հետո ընկերության անունով մեծ վարկ են վերցրել։ Պարտքերը ոչ մեկ չի վճարել, և բանկը հայց է ներկայացրել ընկերության դեմ։ Հիմա Վիկտորիան պետք է վճարի վարկը։ Հաշվի առնելով աղջկա աշխատավարձը` նա պետք է վճարի 739 տարի», – հաղորդում է աղբյուրը։
Նշվում է նաև, որ աղջիկն իրականում աշխատել է Մոսկվայում աշխատանքի պահպանության տեսուչ և ստացել է ամսական 40 000 ռուբլի։–0–