556.41
7.25
486.63
-2
Եղանակը Երևանում
Հայ
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ 38-ամյա կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու և անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու համար
14:12
11 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 38-ամյա կնոջը ծեծելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն, հայտնոմ է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, 2017թ. ամռանը ծանոթացել, անձնական փոխհարաբերություններ է հաստատել, իսկ հետագայում նաև մտերմացել է Երևան քաղաքի 38-ամյա բնակչուհու հետ: Որոշ ժամանակ անց նրանց միջև ձևավորվել են անբարյացկամ հարաբերություններ, քանի որ 31-ամյա տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, հաճախակի սկսել է անհանգստացնել կնոջը և վերջինիս երեխաներին:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2018թ. ապրիլի 3-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը կնոջը պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայում վիճաբանել և հարվածներ է հասցրել նրա գլխին՝ վերջինսի կողմից ոստիկանությունում բողոք ներկայացնելու պատճառով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Загружается новость ... "Лево"

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 31-ամյա տղամարդը, ով ամիսներ շարունակ այցելել էր կնոջ բնակարան, նրա անչափահաս դստեր հետ շփվելու ընթացքում պարբերաբար ծաղրել է վերջինիս, ստորացրել աղջկա արժանապատվությունը: Իսկ երբ 17-ամյա աղջիկը միջամտել է մոր և տղամարդու վիճաբանություններին, տղամարդը սպառնացել էր աղջկան, թե ուսման վայրում մոր մասին կհրապարակի արատավորող տեղեկություններ: Այդ պատճառով անչափահաս աղջիկը 2018թ. ապրիլի 8-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, իրենց բնակարանում տարբեր տեսակի դեղահաբեր էր խմել՝ փորձելով ինքնասպան լինել:

Բացի այդ, տղամարդը 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հեռախոսային խոսակցության ընթացքում վիճաբանել և հայհոյել է կնոջն ու վերջինիս դստերը: Պարզաբանումներ ստանալու կապակցությամբ նրանք հանդիպել են, որի ժամանակ տղամարդը գլխով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին, իսկ ձեռքին եղած հենակով՝ նաև մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ձախ հոնքի շրջանի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածք:

Նշվում է նաև, որ 2018թ. հունիսի 26-ին՝ հերթական հանդիպման ժամանակ, տղամարդն անհիմն վիճաբանել է կնոջ հետ, քաշքշել նրա հագուստները, ոտքով հարվածել որովայնին, ոտքերին և կրծքավանդակին՝ կնոջը պատճառելով ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

«Այնուհետև՝ անբարյացկամ հարաբերությունները հարթելու նպատակով 31-ամյա տղամարդը և 38-ամյա կինը 2018թ. հուլիսի 22-ին կրկին հանդիպել են: Սակայն տղամարդը հերթական անգամ կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել. ավտոմեքենայի սրահում բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ դեմքի և մարմնի տարբեր մասերին, քաշել մազերը, այնուհետև դուրս եկել մեքենայից, կնոջը ևս քաշելով դուրս բերել և գետնին գցելով՝ քարշ տվել՝ պատճառելով պարանոցի, աջ նախաբազկի, ձախ արմնկահոդի, ձախ նախաբազկի, աջ ազդրի շրջանների քերծվածնքների ձևով մարմնական վնասվածքներ», - նշվում է հաղորդագրությունում:

Բացի այդ, տղամարդը, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ, 2018թ. ապրիլի 6-ին և ապրիլի 11-ին քարերով վնասել է 38-ամյա կնոջը պատկանող «BMW 745i» և «Peugeot 407» մակնիշի ավտոմեքենաները՝ պատճառելով համապատասխանաբար 765 000 և 285 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 118-րդ հոդվածով (3 դրվագ) (Ինքնասպանության հասցնելը), 117-րդ հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 185-րդ հոդվածի 1-ին մասով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը», - հայտնում են Քննչականն կոմիտեից:

Հայտարարվել է քրեական գործի ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Հունվարի 2019
Զենքի գործադրմամբ խուլիգանություն, դանակահարություն, կրակոցներ՝ Կարբի համայնքում. մեղադրանք է առաջադրվել 6 անձի
Զենքի գործադրմամբ խուլիգանություն, դանակահարություն, կրակոցներ՝ Կարբի համայնքում. մեղադրանք է առաջադրվել 6 անձի:
16:36
15 Հունվարի 2019
Երկու տարեկան աղջնակը մահացել է «հայկական» հարսանիքի ժամանակ Մոսկվայի մարզում
Երկու տարեկան աղջնակը մահացել է «հայկական» հարսանիքի ժամանակ Մոսկվայի մարզում:
12:50
14 Հունվարի 2019
Թեհրանի մերձակայքում Boeing 707 օդանավ է կործանվել (ՎԻԴԵՈ)
Թեհրանի մերձակայքում Boeing 707 օդանավ է կործանվել:
11:31
14 Հունվարի 2019
Երևանյան ձյունն իսկական անակնկալ է դարձել վարորդների համար. մեքենաները, կարծես, վերածվել էին սահնակների (ՎԻԴԵՈ)
Երևանյան ձյունը դարձել է ավտոմոբիլային կոլապսի պատճառ։
10:59
14 Հունվարի 2019
ԱԻՆ–ը ռումբ չի հայտնաբերել չորս օբյեկտների տեղազննման արդյունքում
ԱԻՆ–ը ռումբ չի հայտնաբերել չորս օբյեկտների տեղազննման արդյունքում:
22:58
13 Հունվարի 2019
Ռումբի մասին ահազանգի հետքերով. դեպքի վայրում են կինոլոգները. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Ռումբի մասին ահազանգի հետքերով. դեպքի վայրում կինոլոգներ են աշխատում։
22:02
13 Հունվարի 2019
Խենթ Հին Նոր տարի Երևանում. ԱԻՆ–ը ռումբերի տեղադրման մասին 4 ահազանգ է ստացել
Խենթ Հին Նոր տարի Երևանում. ԱԻՆ–ը ռումբերի տեղադրման մասին 4 ահազանգ է ստացել։
14:40
13 Հունվարի 2019
Երևանի կենտրոնում գրեթե ամբողջությամբ բնակարան է այրվել. կա զոհ և վիրավորներ
Կիրակի օրը վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող շենքերից մեկի բնակարանում:
16:51
12 Հունվարի 2019
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. մայրը դստեր հետ գողություն անելու ժամանակ բարձրությունից ընկել և տեղում մահացել է
Հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
15:13
12 Հունվարի 2019
Խոշոր պայթյուն Փարիզի կենտրոնում. կան տուժածներ
Փարիզի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել, վիրավորվել է 20 մարդ:
14:25
12 Հունվարի 2019
39–ամյա տղամարդը փորձել է նետվել Հաղթանակ կամրջից
39–ամյա տղամարդը փորձել է նետվել Հաղթանակ կամրջից: