435.48
4.36
404.42
+2
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 31–ամյա տղամարդը 20–ամյա աղջկան ծեծելով ստիպել է զբաղվել պոռնկությամբ. սարսափելի մանրամասներ

12:45
28 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից կնոջը թրաֆիքինգի ենթարկելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ծեծի, ինչպես նաև՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 31-ամյա տղամարդը Երևան քաղաքի 20-ամյա բնակչուհուն սեռական շահագործման մեջ դնելու, պահելու և ենթարկելու նախնական դիտավորությամբ, 2020 թվականին փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ մտնելով նրա հետ, վերջինիս ներգրավվել է պոռնկության մեջ: Որոշ ժամանակ անց կինը հրաժարվել է զբաղվել պոռնկությամբ, սակայն տղամարդը բռնություն գործադրելով կնոջ նկատմամբ, հարկադրել է նրան և ստացված ամբողջ հասույթը անձամբ տնօրինել:

«Բացի այդ, 31-ամյա տղամարդը, չհանդիսանալով 20-ամյա կնոջ` 2018թ. ծնված երեխայի կենսաբանական հայրը, համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժնում ներկայացրել է ակնհայտ սուտ տեղեկություն՝ երեխայի հայրը հանդիսանալու վերաբերյալ և ստացել հայրության ճանաչման պետական վկայական: Քննությամբ պարզվել է նաև, որ տղամարդը 2021թ. ապրիլի 13-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 20-ամյա կնոջ մոր հետ, որի ընթացքում ծեծել վերջինիս՝ պատճառել մարմնական վնասվածք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Միաժամանակ պարզվել է, որ 2021թ. հունիսին հիշյալ տղամարդը Երևան քաղաքում մի շարք անձանց նպաստել է զբաղվել պոռնկությամբ, ինչի դիմաց նրանցից ամենօրյա ռեժիմով պահանջել և ստացել է գումարներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը), 1691-րդ (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը), 118-րդ հոդվածներով (Ծեծը), 262-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ
12:02
15 Փետրվարի 2024
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են
Հրդեհ է բռնկվել Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին տարհանել են
11:03
15 Փետրվարի 2024
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
12:27
14 Փետրվարի 2024
Սպանել է 75–ամյա հորն ու ծեծել մորը․ արտակարգ դեպք Ալավերդիում
44–ամյա տղամարդը ծեծել է 75–ամյա մորն ու ծեծելով սպանել հորը
21:15
13 Փետրվարի 2024
Հայտնաբերվել է այրվածքներով դի․ ողբերգական դեպք Տավուշում
Հայտնաբերվել է այրվածքներով դի