535.47
7.6
476.74
+20
Եղանակը Երևանում
Հայ

29-ամյա տղամարդը ծանր վնասվածքներ է հասցրել Երևանի բնակչին քաղաքի կենտրոնում

15:57
11 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29 ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Երևան քաղաքի՝ 1978 թվականին ծնված բնակչի կրծքավանդակի և որովայնի հատվածին`դիտավորությամբ պատճառելով որովայն թափանցող, կրծքավանդակի ծակած-կտրած արյունահոսող վերք, բարակ աղու միջանցիկ վնասվածք, միջընդերքի վնասվածք, ներքին արյունահոսություն, հեմոպերիտոնեում վնասվածքներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ 2019թ.-ի հունվարի 2-ին Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար):

Նշվում է, որ նախաքննության ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Նախաքննությունը շարունակվում է:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:25
16 Հուլիսի 2019
39–ամյա մայրն ու 17–ամյա դուստրն որոնվում են որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում են 39–ամյա մայրն ու նրա 17–ամյա դուստրը։
21:15
16 Հուլիսի 2019
31–ամյա տղամարդը մտել է «Էրեբունի» ԲԿ–ի աշխատակիցների մեկի աշխատասենյակն ու գողացել բջջայինը (ՎԻԴԵՈ)
31–ամյա տղամարդը մտել է «Էրեբունի» ԲԿ–ի աշխատակիցների մեկի աշխատասենյակն ու գողացել բջջայինը` պատճառելով մոտ 400․000 դրամի վնաս:
20:08
16 Հուլիսի 2019
Խափանում է գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված Airbus–ում Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ
Խափանում է գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված Airbus–ում Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ:
17:59
16 Հուլիսի 2019
Ռուս սահմանապահներն Իրանի քաղաքացու կողմից թմրանյութերի ներկրման փորձ են կանխել (ՖՈՏՈ)
Թմրանյութերի ապօրինի ներկրման փորձ է կանխվել։
17:48
16 Հուլիսի 2019
Երևանում հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին գողացել է 10մլն դրամ և 4500 դոլար
Երևանում հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին գողացել է 10մլն դրամ և 4500 դոլար:
16:13
16 Հուլիսի 2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են մարդատար Գազելն ու քարով բարձված ԶԻԼը (ՖՈՏՈ)
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
12:19
16 Հուլիսի 2019
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսներ
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսներ:
10:47
16 Հուլիսի 2019
Արյունալի միջադեպ Աբովյանում. 34–ամյա տղամարդ է սպանվել (ՖՈՏՈ)
Գործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է:
21:49
15 Հուլիսի 2019
Դասական թրաֆիքինգ. աղջկան 8 տարի պահել են գոմում (ՎԻԴԵՈ)
Հայաստանում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են մի աղջկա, ով թրաֆիքինգի զոհ է դարձել Շիրակի մարզի ֆերմաներից մեկում։
13:10
15 Հուլիսի 2019
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է
Ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1992 և 1996թթ.:
10:55
15 Հուլիսի 2019
Ահազանգ ԱԻՆ–ում. 32–ամյա քաղաքացին Արագած լեռան խառնարանի մոտ վնասել է ոտքը
Ահազանգ ԱԻՆ–ում. 32–ամյա քաղաքացին Արագած լեռան խառնարանի մոտ վնասել է ոտքը:
10:12
15 Հուլիսի 2019
4 ջրատար և 67 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն կեսգիշերն անց
4 ջրատար և 67 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն կեսգիշերն անց։