ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 9–ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, այդ օրը «որովայնի առաջային պատի ծակած վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է 51–ամյա Շահեն Ն–ն:
Մալաթիայի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 108 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Շահեն Ն.-ին իր մոտ եղած դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 13-ամյա Արսեն Ս.-ն:
Ոստիկանները հայտնաբերել են վերջինիս, տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:
Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–