ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. 130 մարդ է մահացել և ավելի քան 200-ը հոսպիտալացվել է Հնդկաստանի հյուսիս-արևելքում կեղծ ալկոհոլ օգտագործելու հետևանքով:
Տուժածների թվում մեծ է կանանց թիվը, նրանք բոլորն աշխատել էն Գոլահաթ և Ջորհաթ շրջանների թեյի պլանտացիաներում:
Ինչպես ասել է Գոլահաթ շրջանի ղեկավար Դիրեն Խազարիկան Ֆրանս Պրեսս գործակալությանը, առաջին թունավորվածները մահացել են հինգշաբթի:
Շրջանի ոստիկանապետը պատմել է
BBC-ին, որ ոստիկանությունը գտել է այն տունը, որտեղ պատրաստվել է խմիչքը, և առգրավել է մեկուկես լիտր հեղուկ:
Загружается новость ... "Лево"
Մարդիկ հիվանդանոցներ են տեղափոխվել ուժեղ սրտխարնոցով, կրծքավանդակի շրջանում ցավով և հևոցով:
Նահանգի ոստիկանությունը հայտնում է, որ անօրինական ալկոհոլի վաճառքի համար ձերբակալվել է մեկ մարդ, իսկ իշխանությունները հայտնում են, որ ակցիզային դեպարտամենտի երկու աշխատողներ աշխատանքից հեռացվել են անօրինական ալկոհոլի առևտուրը կանխելու ուղղությամբ ոչ պատշաճ քայլեր ձեռնարկելու համար, գրում եմ Ֆրանս Պրեսսը:
Կատարվում է քննություն: -0-