484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երիտասարդական նվագախմբի և հանրաճանաչ հայ ջութակահարի համատեղ համերգն է կայացել Իսպանիայում
21:32
28 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և աշխարհահռչակ լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանի համատեղ համերգն ուրբաթ կայացել է Իսպանիայում, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` Ավստրիայի հեղինակավոր «Բրուքներֆեստ» միջազգային փառատոնում և Վիեննայի «Մյուզիքֆերեյնում» ելույթներ ունենալուց հետո Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը ելույթ ունեցան Իսպանիայում։

Ուրբաթ երաժիշտները ելույթ ունեցան իսպանական Սարագոսայի «Մոցարտ»  համերգասրահում, իսկ շաբաթ՝ Մադրիդի Թագավորական թատրոնում։

Համերգի ընթացքում հնչել են Խաչատրյանի, Մենդելսոնի, Պագանինիի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, կատարումներ «Լեդ Զեփելինի» երկացանկից։ Երաժիշտները կատարել են Արա

Մալիկյանի` հատուկ այս համերգի համար գրված «1915» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Սմբատյանը նշել է, որ նվագախմբին  և իրեն` որպես դիրիժորի, շատ հետաքրքիր էր աշխատել Արա Մալիկյանի պես ինքնատիպ արտիստի հետ։ Նա ավելացրեց, որ 2016-ին փորձելու են հրավիրել Արա Մալիկյանին Հայաստան։

«Մենք միշտ հայերի ենք փնտրում այլ ազգերի մեջ, բայց մոռանում ենք, որ ունենք իրական հայ հերոսներ, ովքեր աշխարհում մտածելակերպ են փոխում, ձևավորում հայ մարդու կերպարը Հայաստանի սահմաններից դուրս», - ավելացրել է  Երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը։

Արա Մալիկյանը ծնվել է Բեյրութում, սովորել է Լոնդոնում, ներկայում բնակվում է Մադրիդում։ Նա վառ արտահայտչականությամբ վիրտուոզ ջութակահար է, ինչպես նաև տասնյակ ալբոմների հեղինակ։ Մալիկյանը հեղինակավոր միջազգային մրցույթների մասնակից է, ամեն տարի մասնակցում է ավելի քան 450 համերգների աշխարհի 40 երկրներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: