478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Նովոսիբիրսկի գիտնականները մշակել են հեպատիտ C–ի և ՄԻԱՎ–ի արագ ախտորոշման համակարգ
21:05
28 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նովոսիբիրսկի գիտնականները մշակել են իմունաֆերմենտային (ԻՖՀ) թեստ–համակարգ, որը միաժամանակ կարող է հայտնաբերել չորս շատ վտանգավոր վիրուսներ։ Այս մասին հայտնել է «Բժշկակական–կենսաբանական միություն» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Դարյա Պոպովան։

 «Մեր վերլուծիչը արյան շիճուկի միջոցով սոցիալապես կարևոր նշանակություն ունեցող 4 հիվանդությունների միաժամանակ ախտորոշում է կատարում` ՄԻԱՎ, հեպատիտ С և В, սիֆիլիս։ Պատասխանը պատրաստ է լինում 1.5 ժամից», – ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

ԻՖՀ–ն ժամանակակից լաբորատոր հետազոտություն է, որի ընթացքում իրականացվում է արյան մեջ կոնկրետ հիվանդությունների նկատմամբ հատուկ հակամարմինների կամ հակագեների որոնում, ինչը կօգնի բացահայտել ոչ միայն հիվանդության պատճառները, այլ նաև դրա փուլերը։

Ընկերության ներկայացուցչի խոսքերով, մինչև օրս թեսթ–համակարգերը գնում էին արտասահմանից, իսկ դրանց ռեագենտները ձեռք էին բերվում առանձին։ Արտասահմանյան անալոգը մինչև արժույթի փոխարժեքի բարձրացումը արժեր 4-5 մլն ռուբլի, ռեագենտների գինը նույնպես կախված է փոխարժեքից։ Ռուսական տարբերակը 2.5 անգամ ավելի էժան կլինի։ Կազմակերպության մշակած վերլուծիչի և հատուկ ռեագենտների շնորհիվ կարելի է արագ ախտորոշել նաև այլ հիվանդություններ, օրինակ` խլամիդիոզը, պարոտիտը, միկոպլազմոզը և TORCH  ինֆեկցիան (հատկապես վտանգավոր է երեխայի ներարգանդային զարգացման համար)։

Պոպովան նշել է, որ այդպիսի համակարգերը կարելի է օգտագործել դոնորական կենտրոններում, որտեղ արյունը անմայման ստուգվում է այս չորս ինֆեկցիաների առկայության/բացակահության համար, ինչպես նաև կլինիկական այլ լաբորատորիաներում։ «Այժմ մեր համակարգը գրանցման փուլում է։ Մտադիր ենք զանգվածային թողարկում իրականացնել մինչև 2016 թվականի կեսը», – ասել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։