478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայ կաթոլիկ եկեղեցին նոր Պատրիարք ընտրեց
13:19
27 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ կաթոլիկ եկեղեցու հայրապետական սինոդը, որն անցկացվել է 2015 թ.–ի հուլիսի 14–24–ը Լիբանանի Բզումարի վանքում, ընտրել է Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքին` Տ. Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանին։ Նա Փարիզի Սուրբ խաչ թեմի եպիսկոպոսն է և հայրապետական եկեղեցու վարչական ղեկավարը, հաղորդում է sibcatholic.ru–ն։

Տ. Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը վերանվանվել է Ամենապատիվ Տ. Գրիգոր-Պետրոս 20-րդ Կապրոյան պատրիարք:

Տ. Գրիգոր-Պետրոս 20-րդ Կապրոյան պատրիարքը ծնվել է Հալեպում 1934թ.–ի նոյեմբերի 15–ին։ Ուսանել է Բզումարի վարժարանում, Լիբանանի Մարիստ գիմնազիայում, այնուհետև վերապատրաստվել է Հռոմում, Գրիգորյան համալսարանում։

Նա քահանա է կարգադրվել 1959թ.–ի մարտի 28–ին Բզումարի հայրապետական դասի ինստիտուտի համար։ 1977թ.–ի հունվարի 3–ին նշանակվել է առաքելական էկզարխ Ֆրանսիայում բնակվող կաթոլիկ հայերի համար և Ամիդի տիտղոսակիր եպիսկոպոս։ Նա եպիսկոպոս է կարգադրվել փետրվարի 13–ին պատրիարք Հմայակ Պետրոս XVII Կետիկյանի կողմից։

1986թ.–ի հունիսի 30–ին Առաքելական էկզարխատը ստացել է թեմի կարգ` «Փարիզի Սուրբ խաչի թեմ Ֆրանսիայի կաթոլիկ հայերի համար» անվանումով, և Կապրոյանը դարձել է թեմի առաջին եպիսկոպոսը։

2013թ.–ի փետրվարի 2–ից նա թոշակի անցած եպիսկոպոս է։

Հուլիսի 25–ին Ֆրանցիսկոս պապը Կիլիկիո հայ պատրիարքի կողմից ներկայացրել էր եկեղեցական հաղորդակցություն («Ecclesiastica Communio»)` արևելյան եկեղեցիների դավանական իրավունքների օրենսգրքի համաձայն։

Նորընտիր Պատրիարքին ուղղված ուղերձում Ֆրանցիսկոս պապը, մասնավորապես, նշել է. «Պատրիարքի ընտրությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ձեր Եկեղեցին բախվում է որոշակի դժվարությունների և նոր մարտահրավերների, ինչպիսին այն իրավիճակն է, որում գտնվում է հավատացյալ կաթոլիկ հայերի մի մասը, որոնք անցել են մեծ փորձությունների միջով Մերձավոր Արևելքում։ Այնուամենայնիվ, Համբարձված Քրիստոսի հավատի լույսով լուսավորված ձեր աշխարհայացքը լի է հույսով և գթասրտությամբ, քանզի մենք վստահ ենք, որ Հիսուսի խաչը կենաց ծառ է»։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։
13:13
03 Հուլիսի 2017
Կրետեում տղամարդ է մահացել շոգի պատճառով
Կրետեում շոգի պատճառով տարեց տղամարդ է մահացել:
14:31
02 Հուլիսի 2017
Սանտա Բարբարայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արա Անդրեասյանի դին (ՎԻԴԵՈ)
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածքում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի մարմինը, հայտնում է  CBS News-ը` հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակին:
17:53
01 Հուլիսի 2017
Թաիլանդում հսկայամողեսը կերել է զբոսաշրջիկին
Թաիլանդում հետաքննում են բելգիացի 30–ամյա զբոսաշրջիկ Էլիզա Դալեմանեի մահը։