482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Ուիթնի Հյուսթոնի աղջիկը մահացել է
13:11
27 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 27. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը` 22–ամյա Բոբի Քրիստինա Բրաունը, մահացել է Ատլանտայի հոսպիսներից մեկում, հաղորդում է РБК–ն` հղում անելով Entertainment Online հրատարակությանը։

«Նա վերջապես իր հանգիստը գտավ Աստծու մոտ։ Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին վերջին մի քանի ամիսների ընթացքում անսահման սեր դրսևորելու և աջակցելու համար»,– ասվում է ընտանիքի հայտարարությունում։

Հյուսթոնի աղջկան հունվարի 31–ին անգիտակից վիճակում գտել են լոգասենյակում, այդ օրվանից նա կոմայի մեջ է գտնվել։ Բժիշկները նրա  մոտ ախտորոշել են ուղեղի այտուց։ Փորձաքննությունը թմրանյութերի կամ ալկոհոլի հետ կապված փաստի վարկածը չի հաստատել։ Հետաքննությունը մինչ օրս շարունակվում է։

Հունիսի վերջից Բոբի Քրիստինա Բրաունը գտնվել է հոսպիսում։

Ուիթնի Հյուսթոնը վախճանվել է 2012թ.–ի փետրվարի 11–ին։ Երգչուհու մարմինը գտել են Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցի համարի լոգասենյակում, ուր երգչուհին ժամանել էր «Գրեմմի» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։ Այդ մրցանակաբաշխությունը Հյուսթոնի մահվան կապակցությամբ տեղի է ունեցել հատուկ կարգով. կազմակերպիչները որոշել են շոուի առանձին բաժինը նվիրել երգչուհուն։

Ոստիկանական հետաքննության արդյունքների համաձայն, երգչուհու մահվան պատճառ են դարձել ջրահեղձումը, սրտի աթերոսկլերոզը և կոկաինի չարաշահումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։