485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի ռազմածովային ուժերն Ադենի ծոցում հաջողությամբ հետ են մղել ծովահենների երկու հարձակումները
17:04
19 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Իրանի ռազմածովային ուժերը, որոնց նավերն ուղեկցում են բաց ծովում գտնվող առևտրային նավերին ու նավթային տանկերին, կարողացել են առևտրային նավը պաշտպանել ծովահենների երկու հարձակումից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ծովահենները հինգ արագընթաց մոտորանավակներով փորձել են գրավել Իրանի առևտրային նավը, սակայն զինվորականները կարողացել են արագ արձագանքել և կանխել հարձակումը` ստիպելով հարձակվողներին հեռանալ։

Press TV հեռուստաընկերությունը հայտնում է, որ ծովահենները հարձակման երկրորդ փորձն են ձեռնարկել և մոտեցել են 11 արագընթաց մոտորանավակներով, սակայն Իրանի ռազմածովային ուժերը կրկին հաջողությամբ հետ են մղել հարձակումը։

Իրանի ՌԾՈՒ–ի նավերը 2008 թվականից վերահսկում են իրավիճակը Ադենի ծոցում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը տարածաշրջան է ուղարկել երկու ռազմական նավ «իրանական նավարկելի երթուղիների անվտանգությունն ապահովելու և իսլամական հանրապետության ծովային շահերը պաշտպանելու» նկատառումով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։