478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+27
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհի ամենատարեց կինը մահացել է ԱՄՆ–ում կյանքի 117–րդ տարում
14:27
19 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում ապրող մոլորակի ամենատարեց բնակիչ, ամերիկացի Ջերալիեն Թելին մահացել է հինգշաբթի լույս գիշերը կյանքի 117–րդ տարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Detroit Free Press թերթին։

Հայտնի երկարակյաց կնոջ դուստրը` Թելմա Հոլոուեյը, հայտնել է, որ իր մայրը հիվանդանոցում է եղել մեկ շաբաթվա ընթացքում, և շաբաթ տուն է վերադարձել։

Թելին իր 116–րդ տարեդարձը նշել է մայիսի 23–ին։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը` Ջերաելին Թելին պատասխանել է. «Ամեն ինչ Աստծո կամքով է։ Ես ոչինչ չեմ կարող փոխել»։

Պատկառելի տարիքը չի խանգարել Թելիին ապրել ակտիվ կյանքով։ Նա սիրել է ձկնորսություն, զբաղվել է այգեգործությամբ և խոտ է հնձել։

Թելին 37 տարով գերազանցել է ԱՄՆ–ում կյանքի միջին տևողությունը, որը կազմում է 78.8 տարի։

Այժմ մոլորակի ամենատարեց մարդը Նյու Յորքի բնակիչ Սյուզաննա Մուշատ Ջոնսն է։ Երկիր մոլորակում երբևէ ապրած մարդկանցից ամենատարեցը ֆրանսուհի Ժաննա Լուիզա Քալմանն է, ով մահացել է 1997 թվականին 122 տարեկանում։

Հարյուր տարին գերազանցած մարդկանց առավելագույն թիվը գրանցվել է Ճապոնիայում (մոտ 51 հազար) և ԱՄՆ–ում (մոտ 53 հազար)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։
11:46
29 Օգոստոսի 2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ դեկրետ է գնացել (ՖՈՏՈ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։
20:15
25 Օգոստոսի 2017
Samsung Electronics–ի ղեկավարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
49–ամյա Լի Չժո Յոնի գործով լսումները Հարավային Կորեայում անվանել են «դարի դատ», դրանք տևել են գրեթե հինգ ամիս։