484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ն հույս ունի, որ Բաշար Ասադը կամավոր կհեռանա իշխանությունից. պենտագոն
20:19
17 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն հույս ունի, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կամավոր կհեռանա իշխանությունից, սակայն չեն կարծում, թե դա կկատարվի մոտ ապագայում, չորեքշաբթի հայտնել են Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները։

«Մենք ցանկանում ենք այնպիսի իշխանափոխություն տեսնել Սիրիայում, որ Ասադն ինքը հեռանա»,– ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականության կոնգրեսի ներկայացուցիչների պալատում անցկացված լսումների ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Քարթերի կարծիքով, «Ասադի ռեժիմը տարածաշրջանում ծայրահեղականությունը խրախուսող աղբյուր է»։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ սիրիական կառավարության ազդեցությունը «սահմանափակվում է Դամասկոսում և Սիրիայի որոշ այլ մասերով»։

«Սիրիացի ժողովրդի համար լավագույն տարբերակն Ասադի կամավոր հեռանալն է, և չափավոր ընդդիմության հիման վրա նոր կառավարության ձևավորումը»,– ավելացրել է Քարթերը։

ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսին իր հերթին, ելույթ ունենալով նույն լսումներում, համոզմունք է հայտնել, որ «առաջիկայում (սիրիական) ռեժիմը կանցնի սեփական դիրքը պահելուն»։ Ըստ նրա, Ասադի հրաժարականին տեսանելի ապագայում սպասել չարժե։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: