478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանի դուրս գալը եվրագոտուց իրադարձությունների զարգացման նպատակը կամ հիմնական սցենարը չէ. ԵՀ
17:30
17 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունաստանի դուրս գալը եվրագոտուց առաջվա պես նպատակ կամ իրադարձությունների զարգացման հիմնական սցենար չէ Եվրահանձնաժողովի համար, որը Հունաստանի և նրա վարկատուների ներկայացուցիչների բանակցությունների միջնորդն է, չորեքշաբթի ասել է ԵՀ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։

Վարկատուների և Հունաստանի ներկայացուցիչները Եվրահանձնաժողովի միջնորդությամբ հանգստյան օրերին հերթական անգամ փորձել են պայմանավորվածություն ձեռք բերել երկրում բարեփոխումներ իրականացնելու ծրագրի շուրջ։ Այդ բարեփոխումներն անհրաժեշտ են եվրագոտու անդամ և դեֆոլտի շեմին կանգնած Հունաստանին տրամադրել ԵՄ–ի ֆինանսական աջակցության վարկի վերջին տրանշը` մոտ 7 միլիարդ եվրո։

Այդ ծրագիրը, որն առանց այն էլ երկարացվել էր մի քանի ամսով, պետք է ավարտվի հուլիսին։ Վարկատուները և Հունաստանն այդպես էլ չեն կարողացել բարեփոխումների հարցում ընդհանուր հայտարարի գալ։

«Այս փուլում մենք այսօր կամ վաղը որևէ նոր հանդիպում չենք ծրագրում, վաղը կլինի Եվրախմբի նիստը, որտեղ նախարարները կկարողանան գնահատել բանակցությունների վիճակը, հետագա աշխատանքի նոր ուղղություն տալ։ Ինչ վերաբերում է ԵՀ–ին, ապա մեր գնահատականները ցույց են տալիս, որ այժմ լավագույն սցենարը ծրագրի հաջող ավարտն է։ Դա լավագույն սցենարն է և Հունաստանի և եվրագոտու տնտեսության համար։ Մենք հասկանում ենք, որ նյարդային լարում կա, չէ՞ որ, ծրագիրն ավարտվում է հունիսին, կան պակաս բարենպաստ սցենարների շուրջ որոշ բանավեճեր։ Բայց դա մեր նպատակը չէ, մենք չենք կենտրոնանում դրա վրա»,– ասել է Դոմբրովսկիսը։

«Եվրահանձնաժողովը ԵԿԲ–ի և ԱՄՀ–ի հետ համատեղ պատրաստել է առաջարկություններ, որոնք մենք համաձայնագրի լավ հիմք ենք համարում... Մենք պատրաստ ենք քննարկել այլ քայլեր, եթե հունական իշխանությունները հայտնեն, որ իրենք չեն ցանկանում ընդունել ծրագրի որոշ մասերը։ Մենք, օրինակ, խոսակցություններ ենք ունեցել ԱԱՀ–ի, կենսաթոշակների (եթե դրանք հարմար չեն` խմբ.), մենք պատրաստ ենք քննարկել այլընտրանքային միջոցներ։ Տեխնիկական մակարդակով մենք նայել ենք դրանցից մի քանիսը, օրինակ, Հունաստանին բաժին է ընկնում ՀՆԱ–ի նկատմամբ անվտանգության ծախսերի ԵՄ–ում երկրորդ բաժնեմասը։ Եթե Հունաստանը չի ցանկանում քայլեր ձեռնարկել, որոնք անդրադառնում են բնակչության որոշ խոցելի շերտերին, ԵՀ–ն պատրաստ է համաձայնել դրա հետ և նայել նաև այլընտրանքային քայլերը»,– ասել է ԵՀ ներկայացուցիչը։

Այսինքն, խոսքն այն մասին է, որ Հունաստանը վարկատուների պահանջով որոշակի գումարի չափով կրճատի բյուջետային ծախսերը, իսկ ինստիտուտները պատրաստ են քննարկել այն կոնկրետ քայլերը, որոնց օգնությամբ նա դա կանի։

Հունաստանի պատասխան առաջարկությունները չեն համաձայնեցվում ինստիտուտների առաջարկությունների հետ, մասնավորապես, կենսաթոշակների հարցում։ Հունաստանը չէր ցանկանա տնտեսել տարեկան մոտ 1.8 մլրդ եվրոյի կենսաթոշակի հաշվին։ ԵՀ–ի տեղեկացմամբ, 2016 թվականի համար երկրի իշխանություններն առաջարկել են կենսաթոշակային համակարգի տնտեսում ընդամենը 70 միլիոն եվրոյի չափով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շաուշենկոյից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։