478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հռոմի պապը հատուկ դատարան է ստեղծել մանկապղծության դեպքերը թաքցնող եպիսկոպոսների համար
17:38
10 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հռոմի պապը ստեղծել է հատուկ դատարան, որն ուսումնասիրելու է այն կաթոլիկ եպիսկոպոսների գործերը, որոնք թաքցնում են իրենց ենթակայության տակ գտնվող քահանաների կողմից երեխաների դեմ սեռական բռնության դեպքերը։

Նոր դատական մեխանիզմը կգործի Վատիկանի «նախարարության» Հավատքի միաբանության ուսմունքի շրջանակում, որի իրավասության տակ է գտնվում դավանաբանության մաքրությանն ու բարոյականությանը հետևելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը։

Մինչ այս եպիսկոպոսները փաստացի պատասխանատվություն չէին կրում իրենց թեմում սեռական բռնության դեպքերի հետ կապված տեղեկատվությունը թաքցնելու համար։ Ընդ որում` ապրիլի վերջին Հռոմի պապը պաշտոնանկ էր արել ամերիկացի եպիսկոպոս Ռոբերտ Ֆինին, որը մանկապղծության հետ կապված աղմկահարույց պատմության մասնակից էր դարձել։

Հռոմեական կաթոլիկ եկեղեցու համար մանկապղծությունը գլխավոր խնդիր է համարվում։ Առաջին մեծ աղմկալի պատմությունը բռնկվել էր 2009թ.–ին Իռլանդիայում։ Այն ժամանակ մանկապղծության մեղադրանք էր ներկայացվել 100 եկեղեցականների, որոնցից շատերն ընդունել էին իրենց մեղքը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։