478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ–ն պատրաստվում է ԵԱՀԿ ԽՎ–ին հորդորել, որ նեոնացիզմի դեմ պայքարելու միջոցներ ձեռնարկի. պատգամավոր
15:21
01 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական կողմը մտադիր է հուլիսյան նստաշրջանում ԵԱՀԿ ԽՎ–ին կոչ անել, որ ռասիզմի, այլատյացության և նեոնացիզմի դրսևորումների դեմ պայքարելու ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկի, երկուշաբթի լրագրողներին է ասել ՌԴ պատվիրակության անդամ Նիկոլայ Կովալյովը։

ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը կանցկացվի Հելսինկիում հուլիսի 5-9–ը։ Ինչպես սպասվում է, ռուսական պատվիրակությունը կգլխավորի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։ ԵԱՀԿ–ն Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և հետխորհրդային տարածքի 57 երկրներ է միավորում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Կովալյովի խոսքով` բանաձևի նախագծի տեքստում, որի հեղինակն ինքն է, ԵԱՀԿ տարածքում ռասիզմի, այլատյացության, հակասեմիթականության, ագրեսիվ ազգայնամոլության, նեոնացիզմի, կրոնական, էթնիկական և աջակողմյան արմատական ծայրահեղականության դրսևորումների աճի վերաբերյալ մտահոգություն է արտահայտվում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ անչափ անհանգստացնող են նացիզմի դեմ պայքարողների և նացիզմի զոհերի հիշատակին տեղադրված հուշարձանները պղծելու կամ վերացնելու փաստերը, ինչպես նաև` նացիստների և նացիստական շարժումների փառաբանման փաստերը։

«ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում ԵԱՀԿ անդամ–երկրներին ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել ռասիզմի, այլատյացության, հակասեմիթականության, ագրեսիվ ազգայնամոլության, նեոնացիզմի, կրոնական, էթնիկական և աջակողմյան արմատական ծայրահեղականության դրսևորումների դեմ պայքարում»,– ասվում է Կովալյովի պատրաստած փաստաթղթում։

Պատգամավորի խոսքով` «ԵԱՀԿ անդամ–պետությունների կողմից նեոնացիզմի դրսևորումները թույլ չտալու համատեղ միջոցների մշակման և իրագործման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը կարող է դրվել ԵԱՀԿ ԽՎ քննարկմանը, եթե դրան աջակցեն վեհաժողովի գոնե 4 երկրների առնվազն 20 մասնակիցները։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։