486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Մինսկի պայմանավորվածություններն օգնեցին վերահսկել Ուկրաինայի հակամարտությունը. ԳԴՀ արտգործնախարար
15:38
27 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մինսկի պայմանավորվածություններն օգնեցին հսկողության տակ պահել Ուկրաինայի արևելքի հակամարտությունը, սակայն դեռևս ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը չեզոքացված չէ, երկուշաբթի Gazeta Wyborcza լեհական թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը։

Վարշավայում երկուշաբթի կանցկացվեն լեհ–գերմանական հերթական միջկառավարական խորհրդատվությունները, որոնց կմասնակցեն ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն ու Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչը, ինչպես նաև` երկու կառավարությունների նախարարներն ու արտգործնախարարները։ Բացի այդ, Մերկելը բանակցություններ կվարի Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ։ Կողմերը նախատեսում են քննարկել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։

«Մինսկի համաձայնագիրն օգնեց վերահսկել Ուկրաինայի արևելքի հակամարտությունը։ Այսօր դրա շնորհիվ մեծ մասամբ պահպանվում է հրադադարի ռեժիմը, ինչպես նաև` դուրս է բերվում ծանր սպառազինությունը։ Այժմ խոսքը քաղաքական գործընթացն արագացնելու մասին է, ինչպես նախատեսված է Մինսկի համաձայնագրով, որը գործողությունների պլան է` ուղղված ուկրաինական ճգնաժամի լարվածության նվազմանը», – հայտարարել է Շտայնմայերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ճիշտ է նաև այն, որ Ուկրաինայի արևելքի հակամարտության կրկնակի սրման ռիսկը դեռևս չեզոքացված չէ», – ասել է ԳԴՀ արտգործնախարարը։ Շտայնմայերի խոսքով` «ԵՄ–ն անպատասխան չի թողնի անջատողականների կողմից իրավիճակի կրկնակի սրացումը, Մարիուպոլում կամ արևելյան Ուկրաինայի ուրիշ վայրերում լայնամասշտաբ հարձակողական գործողությունների զարգացումը»։

Վարշավան ավելի վաղ բազմաթիվ անգամ առաջարկել է Ուկրաինայի արևելքի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները տեղափոխել «ժնևյան ձևաչափ», այսինքն` բանակցություններին մասնակցեն նաև ԱՄՆ–ն, ինչպես նաև` Լեհաստանը, որը ՌԴ–ի և Ուկրաինայի հարևան երկիրն է։

Սակայն ԳԴՀ ԱԳ նախարարը հարցազրույցում նշել է, որ «նորմանդյան ձևաչափին» այլընտրանք չի տեսնում ։ «Այս ձևաչափը, ինչպես նշվում է նրա անվան մեջ, առաջացել է Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 70–ամյակի տոնակատարության ժամանակ։ Հիմա այն միակ ձևաչափն է, որի շրջանակում Մոսկվան և Կիևը պատրաստ են բանակցել։ Հիմա ես որևէ այլ ընդունելի այլընտրանք չեմ տեսնում», –ասել է Շտայնմայերը։

ԳԴՀ ԱԳ նախարարի խոսքով` Ուկրաինայի իրավիճակի հարցի կապակցությամբ նա «մշտական կապի» մեջ է գտնվում իր լեհ գործընկեր Գժեգոժ Սխետինայի հետ։

Ուկրաինայի իշխանությունը նախորդ տարվա ապրիլին Դոնբասում ուժային գործողություններ էր սկսել պետական հեղաշրջումից դժգոհ բնակիչների դեմ։ ՄԱԿ–ի վերջին տվյալներով` հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 6 հազար մարդ։

Ուկրաինական ճգնաժամի կարգավորման խնդիրը քննարկվում է տարբեր ձևաչափերում կազմակերպվող բանակցությունների ժամանակ, մասնավորապես` Մինսկում շփման խմբի հանդիպումների ընթացքում` ՌԴ–ի և ԵԱՀԿ–ի միջնորդությամբ։ Փետրվարի 12–ին կայացած հերթական հանդիպումն ավարտվել է Մինսկի համաձայնագրերի կատարման համալիր միջոցների ընդունմամբ, որոնց համաձայն, փետրվարի 15–ից Դոնբասում դադարեցվում է փոխհրաձգությունը, դուրս է բերվում ծանր սպառազինությունը և ստեղծվում է անվտանգության գոտի։

Հրադադար հայտարարելուց հետո շուտով Դոնբասում վերսկսվեցին փոխհրաձգությունները, կողմերը միմյանց մեղադրեցին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ և հայտարարեցին, որ միայն պատասխան կրակ են բացում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։