478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Թագավորական ընտանիքի երկրպագուները հիվանդանոցի մոտ սպասում են արքայազն Ուիլյամի երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն
19:46
21 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Թագավորական ընտանիքի երկրպագուները գիշերում են Լոնդոնի կենտրոնում գտնվող հիվանդանոցի մոտ, որտեղ Քեմբրիջի դքսուհի Քեյթը պետք է լույս աշխարհ բերի երկրորդ երեխային, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այստեղ եմ ապրիլի 1–ից։ Երբ պետք է ծնվեր արքայազն Ջորջը, ես այդ ժամանակ ութ օր գիշերել եմ նստարանին։ Մենք ուզում ենք, որ առողջ երեխա ծնվի, և առողջություն ենք մաղթում Քեմբրիջի դքսուհուն։ Թագավորական ընտանիքը մեր կյանքն ավելի վառ է դարձնում, նրանք շատ լուսավոր մարդիկ են և մեր երկրին փող են բերում։ Շատ եմ սպասում, թե երբ են դուքսն ու դքսուհին երեխայի հետ դուրս գալու հիվանդանոցից, մենք բոլորս նստարանների վրա կպարենք և կերգենք», – Evening Standard լոնդոնյան թերթին ասել է 60–ամյա Ջոն Լոֆրին։

Նա նաև նշել է, որ ամենայն հավանականությամբ այսօրվանից կգիշերի հիվանդանոցի մոտ։ Բացի նրանից, շատերի գլխում է նման միտք ծագել։ 79–ամյա  Թերի Հաթը ևս ցանկանում է սպասել, թե երբ դքսուհին կգա հիվանդանոց և լույս աշխարհ կբերի իր զավակին։

Նա նշել է, որ 4 տարեկանից երկրպագում է թագավորական ընտանիքին։ «Ես Լոնդոնում եմ եղել քաղաքի ռմբակոծման ժամանակ։ Թագավորական ընտանիքի անդամները վստահեցրին մարդկանց, որ չեն հեռանա, թեև մենք այն ժամանակ պարտվում էինք պատերազմում», – ասել է նա։

Քեմբրիջի դքսի և դքսուհու երկրպագուներն արդեն գնել են բրիտանական դրոշներով փուչիկներն ու շնորհավորական պաստառները, ինչպես տղայի, այնպես էլ աղջկա ծնվելու կապակցությամբ։

Թագավորական ընտանիքում նոր անդամի ծննդյան հետ կապված իրարանցումն օրեցօր ավելանում է։ Բուքմեքերները շարունակում են երեխայի սեռի, քաշի, հասակի և անվան հետ կապված խաղադրույքներ ընդունել։ Զարմանալի է, որ կանանց անունների ցանկում առաջատար դիրքերում են ոչ թե Եղիսաբեթն ու Դիանան, այլ` Էլիսը։ Երկրորդ տեղում է Շառլոտան, հետո միայն` Եղիսաբեթը։ Տղամարդկանց անունների ցանկում առաջատար դիրքում են Ջեյմսն ու Արթուրը։

Ամեն դեպքում բոլոր հարցերի պատասխանները շուտով հայտնի կդառնան։ Դքսուհին ավելի վաղ հայտարարել էր, որ արքայազնը կամ արքայադուստրը լույս աշխարհ կգա ապրիլի երկրորդ կեսին, ամենայն հավանականությամբ` ապրիլի 25–ին։ Երեխայի սեռը հայտնի կդառնա միայն ծնվելուց հետո։ Քեյթը և Ուիլյամը նշել են, որ նախօրոք չեն իմացել երեխայի սեռը։

Նորածինը կստանա Քեմբրիջի արքայազնի կամ արքայադստեր տիտղոսը և թագավորական գահի հերթում պապիկից, հայրիկից ու եղբորից հետո կզբաղեցնի չորրորդ տեղը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել: